Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Էդուարդ Շարմազանով. ՀՀԿ-ի ջրերը շատ մաքուր են

Էդուարդ Շարմազանով. ՀՀԿ-ի ջրերը շատ մաքուր են
05.04.2017 | 17:44

ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ափսոսում է բոլոր այն քաղաքական ուժերի համար, որ Ազգային ժողովում չեն լինելու։
«Մենք արդեն կարոտել ենք իրենց»՝ Aysor.am-ին տված հարցազրույցում ասել է Էդուարդ Շարմազանովը՝ ավելացնելով՝ չէր կարող շնորհակալություն չհայտնել, «որովհետև մի օր ես էի գնալու ու շատ տխուր կլինի, եթե իմ գնալուց հետո որևէ մեկը չհիշի»։
Իր սիրելի լոռեցի ընկեր, «Ելք» դաշինքը գլխավորող Էդմոն Մարուքյանի՝ «մանդատները վայր դնելու մասին կոչերը ՀՀԿ-ից է, որովհետև իրենք վախեցած են մեր ֆրակցիայից» հայտարարությանը ՀՀԿ խոսնակը հումորով է վերաբերվում։
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ ընտրությունների արդյունքների վերաբերյալ արձագանքին ՀՀԿ խոսնակն արձագանքում է. «ՀՀ առաջին նախագահն իր ամպլուայի մեջ էր, որտեղ նրան դժվար է գերագնահատել»։


Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Լևոն Տեր-Պետրոսյանի դիտարկմանը Էդուարդ Շարմազանովը պատասխանում է. «Մենք ծայրահեղական գնահատականներին դեմ ենք, մենք դեմ ենք սուպեր կեղծ հայրենասիրական գնահատականներին»։
ՕՐՕ դաշինքին ԱԺ փոխնախագահը հրաժարվեց արձագանքել. «Ես պաշտոնաթող նախարարների ակումբին չեմ արձագանքում»։ Դիտորդական առաքելությունների աշխատանքների մասին նշում է. «ԱՊՀ դիտորդները շատ ավելի հեռուն գնացին ՝ հայտարարելով, որ այս ընտրությունները կարող են օրինակելի լինել շատ արևմտյան երկրների համար»։ ՀՀԿ խոսնակը վստահեցնում է՝ Կարեն Կարապետյանը շարունակում է մնալ իրենց վարչապետի թեկնածուն, բայց թե ինչպիսի կառավարություն կլինի, ովքեր կլինեն գործադիրում, ովքեր՝ օրենսդիրում, այդ հարցերը դեռ չեն քննարկվել։
Ե՞րբ հայ ժողովուրդը վերջապես կզգա, որ ապրում է անվտանգ ու ապահով Հայաստանում հարցին Է. Շարմազանովը պատասխանում է՝ 25 տարի է՝ հայ ժողովուրդն ապրում է անկախ, ապահով ու անվտանգ Հայաստանում։


Հաջողվե՞ց ՀՀԿ-ին փոխվել ու փոխել աշխարհը, ՀՀԿ խոսնակը պատասխանում է. «ՀՀԿ-ի ջրերը շատ մաքուր են, ՀՀԿ-ն կյանք է տալիս շատ վտակների»։

Դիտվել է՝ 3478

Մեկնաբանություններ